Կենտրոն հեռուստաընկերության ղեկավարությանը հաջողվել է ձեռք բերել Իսպանիայի Արքայական Գավաթի ընթացիկ խաղարկության հանդիպումները հեռարձակելու բացառիկ իրավունքը։
Այս մասին հայտնում է մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը:
«Հաշվի առնելով, որ շուտով մեկնարկելիք 1/16 եզրափակչին հաշված օրեր են մնացել, Կենտրոն հեռուստաընկերությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնելու Իսպանիայի Արքայական Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի, քառորդ եզրափակչի, կիսաեզրափակչի և եզրափակչի հանդիպումները»,- գրել է Մենուա Մեհրաբյանը: