«Կռիլյա Սովետովի» հարձակվող Ալեքսանդր Սոբոլևը մոտակա ժամերի ընթացքում կդառնա Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ, հայտնում է СЭ-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 22-ամյա ֆուտբոլիստը Սամարան ներկայացնող ակումբի հետ չի մեկնել ուսումնամարզական հավաք:
Սոբոլևի տրանսֆերային գնահատված արժեքը կազմում է 4,5 միլիոն եվրո: Երեկ հաղորդվում էր,որ ֆուտբոլիստը կտեղափոխվի «Դինամո»: