Մադրիդի «Ռեալը» այսօր մարզում է անցկացրել։ Ընդհանուր խմբի հետ չեն մարզվել Կարիմ Բենզեման և Լուկա Յովիչը։
Marca-ն գրում է, որ «Սևիլիայի» դեմ խաղը մեծ հավանականությամբ բաց են թողնելու թե՛ Բենզեման, թե՛ Յովիչը։ Վերջինս վնասվածք է ստացել Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության ընթացքում։
Նման պայմաններում Զինեդին Զիդանը «Սևիլիայի» դեմ խաղում հնարավոր է խաղալու հնարավորություն տա Մարիանո Դիասին, ով այս մրցաշրջանում Լա լիգայում ոչ մի հանդիպման չի մասնակցել։
Անհատական ծրագրով են մարզվել նաև Սերխիո Ռամոսը և Էդեն Ազարը։