«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռացումը կատալոնական թիմից.
«Շնորհակալ եմ մարզչին այն պահերի համար, որ մենք միասին ապրել ենք: Ես միշտ կհիշեմ, թե Դուք ինչ հրաշալի մարդ եք: Կհիշեմ նաև այն դրական բաները, որ ինձ սովորեցրել եք: Շնորհակալ եմ Ձեզ և Ձեր մարզչական շտաբին պրոֆեսիոնալիզմի համար:
Ձեզ հաջողություն եմ մաղթում»,-գրել է Սուարեսը սոցիալական ցանցի իր էջերում:
Muchas gracias mister por todos los momentos que vivimos como profesionales. Me quedo con lo positivo que me enseñaste y con el gran ser humano que sos. Gracias a vos y todo tu STAFF por el profesionalismo. Les deseo mucha suerte en todo lo que venga para el futuro!!! #Valverde pic.twitter.com/8cH2EBOnm4
— Luis Suarez (@LuisSuarez9) January 14, 2020
Հիշեցնենք` Սուարեսը 2017 թվականին է գլխավորել «Բարսելոնան»: Նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկական անգալ էլ նվաճել է երկրի Գավաթն ու Սուպերգավաթը:
Նրա գլխավորությամբ անցկացրած 163 պաշտոնական խաղերից 108-ում «Բարսելոնան» հաղթանակ է տարել (66%), 35-ում ոչ-ոքի է խաղացել (22%), իսկ 20-ում պարտվել է (12%):
«Բարսելոնան», 19 տուրից հետո վաստակելով 40 միավոր, Իսպանիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականն է զբաղեցնում: