Ֆինլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ Սայմոն Սկրաբը տեղափոխվել է «Բրեշիա», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Բրեշիան» շվեդական «Նորչեմպինգին» 25-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 2,5 մլն եվրո։
Ֆինլանդիայի հավաքականի հարձակվողական կիսապաշտպանը (12 հանդիպում) խաղացել է նաև ֆիննական «Յարոյում», «Ատվիդաբերգ», «Հեֆլե» և «Նորչեմպինգ» ակումբներում: