Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:
Լավագույն ֆուտբոլիստին և մարզչին, ինչպես և նախորդ տարի, ընտրելու են լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները:
2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը 30 խաղացող է հավակնում:
Իսկ լավագույն մարզչի կոչմանը` 8 մասնագետ:
Քվեարկությունը կտևի մինչև հունվարի 24-ը: