«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունզը կարող է շարունակել կարիերան «Արսենալում», հայտնում է The Sun-ը:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան անձամբ է հետաքրքրված ֆուտբոլիստի տրանսֆերով: Մասնագետը լավ ծանոթ է ֆուտբոլիստին, քանի որ նախկինում նա աշխատում էր «Ման Սիթիում»՝ որպես գլխավոր մարզչի օգնական:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Սիթին» դեմ չէ բաժանվել 25-ամյա պաշտպանով: