«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, որ լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստների ընտրության հարցում նկատելիորեն զիջում է «Լիվերպուլին» և «Մանչեսթեր Սիթիին»:
«Սա այն է, ինչ մենք ունենք: Մենք չենք կարող ունենալ այնպիսի կազմ, որն ունեն որոշ այլ թիմեր: Ես հետևում էի «Սիթիի» հանդիպմանը «Աստոն Վիլլայի» հետ և նայեցի նրանց նստարանին՝ Ստերլինգ, Բեռնարդո Սիլվա, Գյունդոգան, Օտամենդի Հասկանու՞մ եք։
Մենք գիտենք նաև, թե ինչպիսի թիմ ու պահեստայինների նստարան ունի «Լիվերպուլը»:
Ես չեմ նախանձում, զարմանալի աշխատանք ունեմ, բայց «Սիթիին» կամ «Լիվերպուլին» մարզելը մի բան է, իսկ «Տոտենհեմը» այլ»,- մեջբերում է մասնագետին Goal-ը։