«Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը գլխավորել է «Բարսելոնան»:
Հատկանշական է, որ 61-ամյա իսպանացի մասնագետը վերջին մարզիչն է, որը կատալոնական ակումբին հաղթել է «Կամպ Նոուում»:
2018 թվականի նոյեմբերի 11-ին «Բետիսը» նրա գլխավորությամբ հյուրընկալվելիս հաղթել է «Բարսելոնային» 4:3 հաշվով: