«Նյուքասլի» պաշտպան Յետրո Վիլեմսը կիսվել է իր տպավորություններով Պրեմիեր լիգայի վերջին խաղում «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ադամա Տրաորեի խաղից:
«Ես խաղացել եմ շատ լավ խաղացողների դեմ, բայց ոչ ոք այնքան արագ չէր, որքան Տրաորեն: Նա անհավատալի է: Բացի մեծ արագությունից, նա նաևշատ ուժեղ է:
Բոլորը նրան ճանաչում են որպես ամենաարագ ֆուտբոլիստ, և հիմա ես գիտեմ, որ դա ճիշտ է: Ես խաղացել եմ Ռոնալդուի դեմ. նա արագ է, բայց ոչ այնքան արագ, որքան Տրաորեն»,- մեջբերում է Վիլեմսին thenorthernecho-ն։