Թուրինի «Յուվենտուսը» պլանավորում է ամռանը ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Tuttosport-ի հաղորդմամբ, Թուրինում պլանավորում են Պոգբայի տրանսֆերում ներառել և հակադարձ ուղղությամբ ուղարկել Ադրիեն Ռաբիոյին ու Պաուլո Դիբալային:
«Յուվեի» շանսերը՝ Պոգբային ձեռք բերելու հարցում, իրատեսական են, քանի որ «Ռեալն» այլևս Պոգբայի կարիքը չունի:
Պոգբան 2012-2016 թթ-ին հասցրել է ներկայացնել թուրինյան ակումբը: