«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն շնորհակալություն է հայտնել ակումբի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին.
«Դուք հեռացաք՝ թիմին տողնելով առաջին տեղում ու 2 տարվա ընթացքում 2 անգամ հաղթելով Լա լիգան: Ձեր գլխավորությամբ մարզվելը ինձ համար երջանկություն էր: Հույս ունեմ, որ Ձեր մոտ ամեն ինչ լավ կլինի:
Միշտ հաճելի է կյանքում խաչվել այնպիսի մարդու հետ, ինչպիսին Դուք եք: Ամուր գրկում եմ Ձեզ,Պարո՛ն»,- թվիթերում գրել է Պիկեն: