ՊՍԺ-ի ղեկավարությունը և պաշտպան Մարկինյոսը նոր պայմանագիր են ստորագրել:
Այս համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, հայտնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը:
25-ամյա բրազիլացին ՊՍԺ է տեղափոխվել 2013 թվականին «Ռոմայից». ֆրանսիական գրանդը նրա տրանսֆերի համար 31.4 միլիոն եվրո է վճարել:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մարկինյոսը բոլոր մրցաշարերում 25 հանդիպման է մասնակցել՝ խփելով 1 գոլ: