«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համեմատել է իր թիմի կազմը՝ մրցակիցների հետ, հաղորդում է Sky Sports- ը
«Մենք չենք կարող ծախսել այնպիսի գումարներ, որոնք ծախսում են որոշ ակումբներ:
Երեկ ես դիտեցի «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումը և նրանց պահեստայինների նստարանին տեսա՝ Ստերլինգին, Բեռնարդո Սիլվային, Օտամենդիին:
Կարող եք նայել «Լիվերպուլի» կազմին: Այնտեղ էլ աստղային ֆուտբոլիստները հայտնվում են փոխարինողների թվում:
Ես չեմ նախանձում նրանց, պարզապես «Տոտենհեմը» այլ ակումբ է: Մենք այդպիսի գումարներ չունենք», — ասել է Մոուրինյուն: