«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունզը այս ձմռանը չի հեռանա անգլիական ակումբից, տեղեկացնում է Manchester Evening News-ը:
Թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան որոշել է ևս մեկ հնարավորություն տալ 25 ամյա պաշտպանին:
Հիշեցնենք՝ նախկինում նշվում էր, որ Սթոունզը կարիերան կարող է շարունակել «Արսենալում»: Նրա տեղափոխությամբ անձամբ հետաքրքրված էր լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան:
Հավելենք, որ Սթոունզը ԱՊԼ-ի այս մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում: