«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հրաժեշտ է տվել երկրպագուներին:
«Ավարտվեց իմ ժամանակը «Բարսելոնայում»: Լարված երկուսուկես տարի էր: Ես վայելեցի մի քանի ուրախ պահեր, նշեցի հաղթանակներն ու նվաճած գավաթները, բայց նաև ծանր ու դժվար պահեր եղան:
Բայց գլխավորը, որ ես կցանկանայի նշել, երկրպագուների հետ շփվելու իմ փորձն էր և սերն է, որը ինձ տվեցին երկրպագուները աշխատանքի ընթացքում:
Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Խոսեպ Բարտոմեուին և տնօրենների խորհրդին այն հնարավորության և վստահության համար, որը ինձ տրվել է այս ամբողջ ընթացքում:
Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում հետ միասին աշխատել եմ ակումբում։ Հատկապես նրանք, ովքեր աշխատում են առաջին թիմում։
Իհարկե, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել խաղացողներին իրենց համառության համար, ինչը մեզ թույլ տվեց միասին նվաճել չորս տիտղոս: Նրանց բոլորին մաղթում եմ հաջողություն, ինչպես նաև նոր մարզիչ Կիկե Սետյենին»,- նեջբերում է Վալվերդեին ակումբի մամուլի ծառայությունը։