«Լիվերպուլի», «Յուվենտուսի» և Մալիի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մոհամեդ Սիսոկոն ֆրանսիական Footissime-ի հաղորդման եթերում հայտարարել է իր խաղային կարիերայի ավարտի մասին:
34-ամյա կիսապաշտպանի վերջին ակումբը ֆրանսիական «Սոշոն» էր: Սիսոկոն նախկինում խաղացել է նաև«Վալենսիայում», ՊՍԺ-ում և մի շարք այլ ակումբներում: