«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպո Ինձագին մեկնաբանել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վերադարձը իտալական ակումբ:
«Իբրայի վերադա՞րձը: Այո, դա ճիշտ որոշում էր: Ես խաղում էի նրա հետ և նրա հանդեպ մեծ հարգանք ունեմ: Նրան փողն ու համբավը պետք չեն, եթե նա վերադարձավ, դա նշանակում է, որ նա հավատում է, որ կարող է թողնել իր հետքը ակումբի պատմության մեջ:
Եվ ինձ թվում է, որ առաջին խաղերը դա ցույց տվեցին: Նույնիսկ դեբյուտային խաղում պարզ էր, թե նա ինչ մեծ դեր ունի»,- մեջբերում է Ինձագիին Calciomercato-ն։