Իսպանական «Բարսելոնան» հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը հայտարարեց 55-ամյա մասնագետ Էռնեստո Վալվերդեի` թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Նրան փոխարինեց «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը:
2003 թվականից ի վեր առաջին անգամ «Բարսելոնան» գլխավոր մարզչին հեռացնում է մրցաշրջանի ընթացքում: Այն ժամանակ կատալոնացիները, 20 միավոր զիջելով առաջատարին, գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրին Լուի վան Գալին, իսկ նրան փոխարինեց Ռադոմիր Անտիչը:
2002/03 մրցաշրջանում կապտանռնագույններն առաջնությունն ավարտեցին 6-րդ հորիզոնականում` 22 միավոր տարբերությամբ:
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» 19 տուրից հետո վաստակած 40 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կատալոնացիները կմրցեն իտալական «Նապոլիի» հետ: