Իսպանական «Սելտան» պատրաստվում է պայմանագիր ստորագրել «Վալենսիայի» պաշտպան Ջեյսոն Մուրիլյոյի հետ, հաղորդում է Sky Sports-ը:
Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը անցած ամռանը վարձավճարով տեղափոխվել էր իտալական «Սամբդորիա», բայց չէր կարողացել ամրապնդվել թիմի մեկնարկային կազմում:
Այժմ, Մուրիլյոն վերադարձել է «Վալենսիա», սակայն, ակումբում հույսեր չեն կապում պաշտպանի հետ:
Նշվում է, որ շուտով 27-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի «Սելտայի» հետ:
Հիշեցնենք, որ Մուրիլյոն ժամանակին հանդես է եկել «Իտերի» և «Բարսելոնայի» կազմում: