«Արսենալը» բողոքարկել է Պիեր Էմերիկ Օբամեյանգի որակազրկումը, հաղորդում է Sky Sports-ը:
«Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (1:1), Օբամեյանգը լուրջ վնասվածք է հասցրել մրցակցին և կարմիր քարտի է արժանացել: Գաբոնցին ստիպված կլինի բաց թողնել երեք հանդիպում:
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը փորձում է ամեն գնով փոխել այդ որոշումը:
Նշվում է, որ «Արսենալի» բողոքարկումը կքննարկվի հունվարի 15-ին:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը անցկացրել է 22 հանդիպում և դարձել՝ 14 գոլի հեղինակ: