Deloitte-ն ը ներկայացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը՝ ըստ եկամուտների:
Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի ամենահարուստ ակումբների ցուցակը գլխավորել է «Բարսելոնան»: 2018/19 մրցաշրջանում կատալոնական ակումբը ստացել է 840.8 միլիոն եվրո եկամուտ և դարձել մայրցամաքի առաջին թիմը, որը հատել է 800 միլիոն եկամտի շեմը:
2018/19 մրցաշրջանում եկամուտներով Եվրոպայի լավագույն 20 ակումբները.
- «Բարսելոնա» ՝ 840,8 միլիոն եվրո
- «Ռեալ» — 757.3
- «Մանչեսթեր Յունայթեդ» — 711.5
- «Բավարիա» — 660.1
- ՊՍԺ — 635.9
- «Մանչեսթեր Սիթի» — 610.6
- «Լիվերպուլ» ՝ 604,7
- «Տոտենհեմ» — 521.1
- «Չելսի» — 513.1
- «Յուվենտուս» — 459.7
- «Արսենալ» — 445.6
- Դորտմունդի «Բորուսիա» — 377.1
- «Ատլետիկո» — 367.6
- Ինտեր — 364.6
- «Շալկե» — 324.8
- «Ռոմա» — 231
- «Լիոն» — 220.8
- «Վեսթ Հեմ» — 216.4
- «Էվերթոն» — 213
- «Նապոլի» — 207.4