Նիդերլանդներում մեկնարկել է ավանդական Tata Steel մրցաշարը, որի շրջանակներում անցկացվում են երկու մրցաշարեր՝ Masters և Challengers: Masters մրցաշարին մասնակցում են աշխարհի մի շարք ուժեղագույն շախմատիստներ՝ աշխարհի չեմպոին Մագնուս Կարլսենի գլխավորությամբ: Մրցաշարում կայացել են մեկնարկային երկու տուրերը: Մագնուս Կարլսենը իր երկու պարտիաներն էլ ավարտել է հաշտությամբ, իսկ աղյուսակը 1.5 միավորով գլխավորում են 5 շախմատիստ: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Challengers մրցաշարի հաղթողը մյուս տարի իրավունք կնվաճի հանդես գալու Masters մրցաշարում: