Ղազախական «Աստանայի» ղեկավարությունը և ակումբի գլխավոր մարզիչ Ռոման Գրիգորչուկը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Հիշեցնենք, որ ըստ KazFootball.kz-ի, Հայաստանի ազգային հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել «Աստանայի» հետ և թիմի կազմում հավաքի է մեկնել Պորտուգալիա:
Ուկրաինացի մասնագետը թիմը գլխավորել է մրցաշրջան-2018-ի կեսին, բայց չի կարողացել աշխատել ընտանեկան հանգամանքների պատճառով: Նա սկսեց լիարժեք աշխատանքը 2019-ի հունվարին:
Անցյալ տարի Գրիգորչուկի գլխավորութամբ «Աստանան» հաղթանակ տարավ Ղազախստանի Սուպերգավաթում, Պրեմիեր լիգայում և մտավ Եվրոպա լիգայի խմբային փուլ:
Գլխավոր մարզչի հետ միասին ակումբը լքեցին նաև նրա օգնականները՝ Միխայիլ Սավկան, Անատոլի Կորոտյան և դարպասապահների մարզիչ Անդրեյ Գլուշչենկոն:
Ըստ ղազախական մամուլի թիմի նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Ղազախստանի հավաքականի ներկայիս մարզիչ չեխ Միխալ Բիլեկը։