Իտալական «Նապոլիի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն հնարավոր է վերադառնա իր նախկին ակումբ՝ Լոնդոնի «Տոտենհեմ»։ Այս մասին գրում է Gazetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ տրանսֆերի իրականացման դեպքում Լյորենտեն որոշ ժամանակով կփոխարինի «խթանների» վնասվածք ստացած առաջատար Հարի Քեյնին, ով երկար ժամանակով դուրս է մնացել շարքից։
Հիշեցնենք, որ Ֆերնանդո Լյորենտեն նախորդ ամառ է լքել «Տոտենհեմը», քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրացել էր։
Լյորենտեն ընթացիկ մրցաշրանում 21 հանդիպման է մասնակցել «Նապոլիի» կազմում՝ դառնալով 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։