«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը մեկնաբանել է իր թիմի պարտությունը Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում՝ «Ռեալի» դեմ խաղում:
«Մենք 90 րոպե գերազանց խաղ ցուցադրեցինք, բայց ի վերջո ոչինչ չստացվեց: 11-մետրանոցները վիճակախաղ են: Նրանց հաջողվեց գոլ խփել, իսկ մեզ՝ ոչ, բայց պետք է գլուխներս բարձրացնենք և շարունակենք խաղալ:
Ինչ վերաբերում է Մորատայի նկատմամբ Վալվերդեի խախտմանը, ապա դա շատ տհաճ էր տեսնել, բայց նա դա արեց, որպեսզի մենք գոլ չխփենք: Մաքուր կարմիր քարտ: Նրա որոշումը զրկեց մեզ գոլ խփելու հնարավորությունից:
Շնորհավորում եմ «Ռեալի» ֆուտբոլիստներին։ Մենք հիասթափված ենք: Ցանկանում էինք նվաճել այս գավաթը»,- մեջբերում է դարպասապահին Marca-ն։