«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը վնասվածք է ստացել: AS-ի հաղորդմամբ՝ պաշտպանը վնասվածքը ստացել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Աթլետիկոյի» դարպասին հետխաղյա 11-մետրանոցն իրացնելիս:
Աղբյուրը հայտնում է, որ այսօր Ռամոսը բուժզննում է անցել: Հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը կբացակայի մոտ 15 օր:
Լա լիգայի շրջանակում «Ռեալը» հունվարի 18-ին մրցելու է «Սևիլիայի», իսկ 27-ին՝ «Վալյադոլիդի». Սերխիոն այս հանդիպումները բաց կթողնի: