Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է իր թիմի հաղթանակն Իսպանիայի Սուպերգավաթում` առանձնացնելով դարպասապահ Տիբո Կուրտուայի խաղը.
«Մենք արժանի հաղթանակ տարանք: Բակց պետք է շնորհավորել «Աթլետիկոյին»` որպես արժանի մրցակցի:
Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է, նա դա ցույց տվեց «Աթլետիկոյի» հետ խաղում: Ֆեդերիկո Վալվերդեն նույնպես անհավանական խաղ անցկացրեց:
Մենք գաղափար չունենք Սուպերգավաթի ձևաչափի մասին, մենք պարզապես անում ենք այն, ինչ մեզ ասում են: Բայց մենք երջանիկ էինք լինել այստեղ` Սաուդյան Արաբիայում, ու այսքան շատ երկրպագուներ տեսնել այս երկրում»,- Պերեսի խոսքերն է փոխանցում լրագրող Դերմոտ Կորիգանը «Թվիթերի» իր էջում:
«Ռեալը» 11-րդ անգամ է նվաճել Իսպանիայի Սուպերգավաթը: Այս ցուցանիշով մադրիդյան թիմը զիջում է միայն «Բարսելոնային» (13):