Ղազախական «Տոբոլ» տեղափոխված Պետրոս Ավետիսյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ հրաժեշտ տալով «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին և շնորհակալություն հայտնելով ակումբին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արարատ-Արմենիայի» բոլոր երկրպագուներին, ֆուտբոլիստներին, մարզիչներին, ղեկավարությանը ու ողջ աշխատակազմին այս հիանալի մեկ տարվա համար և հետագա մեծ հաջողություններ եմ մաղթում ակումբին»,-գրել է Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Պետրոս Ավետիսյանը պայմանագիր է կնքել ղազախական «Տոբոլի» հետ։