«Սևիլիայի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը (Չիչարիտո) մոտ է «Լոս Անջելես Գելեքսի» տեղափոխվելուն:
Ամերիկյան ակումբի գործադիր տնօրենը հայտնել է, որ բանակցություններն ավարտական փուլում են, առաջիկայում պայմանագիր կստորագրվի: Գործարքի մանրամասները հայտնի չեն:
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում մեքսիկացի ֆուտբոլիստը 9 հանդիպման է մասնակցել՝ խփելով 1 գոլ: