Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը կարծում է, որ «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը չպետք է տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է Daily Mail-ը:
«Կարմիր սատանաները» ցանկանում են այս ամռան ընթացքում գնել 23-ամյա ֆուտբոլիստին:
«Դա նրա կյանքի վատագույն որոշումներից մեկը կլինի: «Յունայթեդը» այժմ նման է իրական կրկեսի, որտեղ ոչ ոք չի հասկանում, թե ինչ է անում:
Ես կզարմանամ, եթե «Լեսթերը» թույլ տա նրան հեռանալ, այն էլ ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»:
Կարծում եմ՝ Ալեքս Ֆերգյուսոնը ամաչում է այս տղաների փոխարեն: Սա այն ակումբը չէ, որը տիտղոսներ էր նվաճում»,-նշել է Շիրերը:
Հավելենք, որ Մեդիսոնը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում ու դարձել ՝ 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: