Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում ՊՍԺ-ն չկարողացավ սեփական հարկի տակ առավելության հասնել «Մոնակոյի» նկատմամբ (3:3)։
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է այդ հանդիպման արդյունքի մասին, տեղեկացնում է O Jogon:
«Մենք ավելի լավ հանդիպում անցկացրինք, բայց չկարողացանք պահպանել հաղթական հաշիվը: Երկու դարպասապահներն էլ գերազանց սեյվեր կատարեցին: «Մոնակոն» լավ թիմ է, սակայն, եթե մենք ցանկանում ենք թոփ ակումբ դառնալ, պետք է հաղթենք այսպիսի խաղերում:
Ֆուտբոլում մանրուքներ չկան»,- նշել է բրազիլացի հարձակվողը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն վաստակել է 46 միավոր և շարունակում է գլխավորել Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
Նեյմարը այս մրցաշրջանում անցկացրել 13 հանդիպում ՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: