«Յուվենտուսը» Ա Սերիայի 19-րդ տուրի խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ռոմային»:
Դա թուրինցիների տասնմեկերորդ հաղթանակն է Իտալիայի առաջնությունում ՝ մեկ գոլի տարբերությամբ: Այս ցուցանիշով «Յուվենտուսը» առաջատարն է Եվրոպայի լավագույն 5 լիգաների թիմերի մեջ (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա):
Նշենք, որ երկրորդ տեղում է «Լիվերպուլը», որի հաշվին տասը նման հաղթանակ է: