«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է մասնակցել 2020 թվականի Օլիմպիական խաղերին, որոնք անցկացվելու են Տոկիոյում:
Գերմանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ստեֆան Կունցը ցանկանում է Օլիմպիական հավաքականի հայտացուցակում ընդգրկել 30-ամյա ֆուտբոլիստին: Հիշեցնենք, որ օլիմպաիական կանոնակարգը թույլ է տալիս ներառել 23 տարեկանից բարձր երեք խաղացողի կազմի մեջ:
Օլիմպիական մրցաշարը կանցկացվի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը՝ Տոկիոյում: