Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն Ա Սերիայի 19-րդ տուրի «Յուվենտուսի» հետ խաղում (1:2), լուրջ վնասվածք էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: 20-ամյա ֆուտբոլիստը խոսել է ստածած վնասվածքի մասին, հաղորդում է Sky Italia-ն:
«Սա ծանր հարված էր ինձ համար, բայց ես պետք է հաղթահարեմ այս փուլը: Ծնողներս և բարեկամներս իմ կողքին են և աջակցում են ինձ:
Վստահ եմ ՝ ես ավելի ուժեղացած կվերադառնամ»,-ասել է իտալացի հարձակվողը:
Հիշեցնենք, որ Ձանիոլոյին անմիջապես տեղափոխել են Villa Stuart բժշկական կենտրոն, որտեղ նա վիրահատության պետք է ենթարկվի:
Նման վնասվածքների դեպքում, վերականգնումը առնվազն 6 ամիս է տևում:
Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ձանիոլոն մասնակցել է 18 հանդիպման ՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: