Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն Ա Սերիայի 19-րդ տուրի «Յուվենտուսի» հետ խաղում (1: 2), լուրջ վնասվածք է ստացել, հաղորդում է Sky Italia-ն:
Նշվում է, որ 20-ամյա կիսապաշտպանը վնասել է ծնկի խաչաձը կապանները:
Ֆուտբոլիստին անմիջապես տեղափոխել են Villa Stuart բժշկական կենտրոն, որտեղ նա վիրահատության պետք է ենթարկվի:
Նման վնասվածքների դեպքում, վերականգնումը առնվազն 6 ամիս է տևում:
Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ձանիոլոն մասնակցել է 18 հանդիպման ՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: