Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղում իր թույլ տված խախտումը ու հեռացումը:
«Ինչ վերաբերում է կարմիր քարտին, ապա ես չպետք է անեի դա և ներողություն խնդրեցի Մորատայից: Բայց սա միակ բանն է, որ կարող էի անել: Խաղընկերներս ինձ աջակցեցին, երբ ես դուրս եկա դաշտից: Ինձ աջակցեց ամբողջ մարզչական շտաբը: Սիմեոնեն նույնպես մոտեցավ ինձ, չնայած կարող էր դա չանել:
Ես շատ ուրախ եմ: Այն, ինչ պատահում է ինձ հետ, անհավատալի է»,- մեջբերում է ֆուտբոլիստին El Chiringuito TV-ին: