«Լեյպցիգի» հարձակվող Թիմո Վերները «Լիվերպուլի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է:
Sky Sports-ը հայտնում է, որ ֆուտբոլիստին ձեռք բերելու միտքը Յուրգեն Կլոպինն է: Ըստ աղբյուրի՝ մերսիսայդյան ակումբը մտադիր է գործարքն իրականացնել տրանսֆերային ընթացիկ պատուհանի ժամանակ:
Վերների հրաժարագինը կազմում է 70 միլիոն եվրո:
Գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա գոլահարը 18 գոլ է խփել և 2-րդն է ռմբարկուական մրցավազքում: