Մադրիդի «Ռեալը» Զինեդին Զիդանի գլխավորությամբ դարձել է Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող` եզրափակչում հաղթելով «Աթլետիկոյին» (0:0, 4:1` 11մ.):
«Սերուցքային» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նվաճեց տասներորդ տիտղոսը «արքայական» ակումբի ղեկին: Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ «Ռեալը» անցկացրել է 187 խաղ:
Այսպիսով, Զիդանի գլխավորությամբ «Ռեալ Մադրիդը» միջինում տիտղոս է նվաճում յուրաքանչյուր 19 հանդիպումներում:
Նշենք, որ ֆրանսիացի մասնագետն «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրած 9 եզրափակիչներում էլ հաղթել է։