«Բարսելոնան» հունվարի 14-ին՝ երեքշաբթի օրը երկու մարզում է անցկացնելու, որոնցից մեկը տեղի ժամանակով 11։00-ին, իսկ երկրորդը՝ 18։00-ին, գրում է Marca-ն։
Նման որոշման պատճառ կարող է հանդիսանալ այն փաստը, որ առավոտյան մարզմանը թիմը հրաժեշտ կտա գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին, ով ամենայն հավանականությամբ առաջիկա ժամերին կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։
Երկրորդ տարբերակը երկու մարզում անցկացնելու այն է, որ թիմը արդեն վաղը նոր գլխավոր մարզիչ կունենա, ում գլխավորությամբ «Բարսելոնան» կփորձի միանգամից գործի անցնել։
Հիշեցնենք, որ հավանական թեկնածուն Վալվերդեին փոխարինելու «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն է։