Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարը:
Շրջանային մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Կայացած տուրերից հետո աղյուսակը 3 միավորով գլխավորում է Արցախի Հանրապետությունը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը:
4 շախմատիստ Հայրապետյանից հետ են մնում կես միավորով: