«Բարսելոնան» մի քանի մարզիչների է դիտարկում Էռնեստո Վալվերդեին փոխարինելու համար։ Իսպանացի մասնագետը շատ շուտով հեռացվելու է գլխավոր մարզչի պաշտոնից։
AS-ի փոխանցմամբ՝ գլխավոր թեկնածուն «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն է։ Նա արդեն մի քանի անգամ շփվել է կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ ու անգամ ժամանել է Բարսելոնա։ Այս մասին էլ հաղորդում է RAC1-ը։
Մաուրիսիո Պոչետինոյի տարբերակը քիչ հավանական է թվում ներկա պահին։
Սպասվում է, որ Վալվերդեն կհեռացվի զբաղեցրած պաշտոնից այսօր։