Կատալոնական «Բարսելոնան» շուտով կհայտարարի թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռացման մասին։
Մեծ հավանականությամբ նրան փոխարինելու է Կիկե Սետյենը։ Ժամեր առաջ ստացված տեղեկության համաձայն՝ կատալոնական ակումբը վեց ամսով է պայմանագիր ստորագրելու նրա հետ։ Սակայն Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ Սետյենի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված կլինի մինչև 2022 թվականի հունիսը։
Պաշտոնական հայտարարությունը սպասվում է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։