Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչ «Ռեալ» — «Աթլետիկո» հանդիպման հիմնական ժամանակը ավարտվել է 0-0 հաշվով։
Սա արդեն հինգերորդ անընդմեջ եզրափակիչն է մադրիդյան թիմերի մասնակցությամբ, որի հիմնական ժամանակը ավարտվում է ոչ ոքիով։
Ավելի վաղ թիմերը ոչ-ոքի էին խաղացել Իսպանիայի գավաթում (2012/13), Չեմպիոնների լիգայում (2013/14, 2015/16) և Եվրոպայի սուպերգավաթում (2018):