«Արարատ-Արմենիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի ղազախական «Տոբոլում», հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը;
Ավետիսյանը «Արարատ-Արմենիային» էր միացել էր 2019 թվականի հունվարին «Փյունիկից»: Գործող չեմպիոնի կազմում Պետրոսը մասնակցել է 39 խաղի և դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Ղազախստանի ավարտված առաջնությունում «Տոբոլը» զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: