Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի կիսապաշտպան Տոմա Լեմարը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Անգլիա։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Լեմարի ծառայություններով հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնը»։ Հաղորդվում է, որ «գայլերը» լավ հարաբերություններ ունեն ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ, ինչը կարող է կարևոր դեր խաղալ տրանսֆերի կայացման գործում։
Ավելի վաղ Տոմա Լեմարի ծառայություններով հետաքրքրվում էին նաև Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը»։
Տոմա Լեմարը «Աթլետիկոյում» հանդես է գալիս 2018 թվականից, ուր տեղափոխվել է «Մոնակոյից»։