Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը կիսեց իր ակնկալիքները Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ատլետիկոյի» հետ առաջիկա խաղի վերաբերյալ:
«Տգեղ է «Աթլետիկոյին» թշնամի անվանել, ավելի ճիշտ կլինի ասել՝ մրցակից: Ես ոչ մի թիմի չեմ համարում թշնամի, միայն մրցակից: Յուրաքանչյուր ոք կարող է մտածել իր ուզածը:
«Աթլետիկոն» անհարմար մրցակից է՝ հիանալի մարզչի և ֆուտբոլիստների հետ: Նրանք պայքարում են մինչև վերջ: Մենք պատրաստ ենք, պայքարելու ենք կյանքի գնով այս տիտղոսի համար»,- մեջբերում է Ռամոսին Marca-ն: