Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը 2015 թվականին ներկա է գտնվել ՝ Մաքգրեգոր-Ժոզե Ալդո մենամարտին և ականատես է եղել, թե ինչպես է իռլանդացին 13 վայրկյանում գետնին տապալում իր մրցակցին:
BT Sports-ը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է Նուրմագամեդովի ռեակցիան այդ ամենին:
Այնտեղ տեսնում ենք, որ Խաբիբը զարմանում և հիանում է Մաքգրեգորի վարպետությամբ:
Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովը 2018 թվականին՝ UFC- ի թեթև քաշային չեմպիոնի գոտու համար պայքարում, վստահ հաղթանակ տարավ Մաքգրեգորի նկատմամբ:
Հավելենք, որ հունվարի 18-ին Քոնորը կմրցի Դոնալդ Սերոնե դեմ:
Հաբիբը իր մենամարտը անցկացնելու է ապրիլի 18-ին՝ մենամարտելով Թոնի Ֆերգյուսոնի հետ: