«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմմոբիլեն Ա Սերիայի հերթական տուրի՝ «Նապոլիի» հետ խաղում դարձել է միակ ու հաղթական գոլի հեղինակը (1:0):
29-ամյա իտալացին այս կերպ առաջնության 18 խաղում խփել է իր 20-րդ գոլը. նա առաջնության լավագույն ռմբարկուն է:
Այսպիսով, Իմմոբիլեն շրջանցել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, որը Բունդեսլիգայում 19 գոլ է խփել, ու Եվրոպայի թոփ-5 լիգաներում խփած գոլերի քանակով առաջատարն է: