«Այաքսի» կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկը FOX Sports Netherlands-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իր հնարավոր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Այնպես չէ, որ այս պահին կարող եմ կամ ուզում եմ ինչ-որ բան անել:
Ես արդեն ասել եմ, որ ցանկանում եմ մնալ «Այաքսի» կազմում մինչև մրցաշրջանի ավարտը: Երևի ես այստեղ կանցկացնեմ հաջորդ մրցաշրջանը ևս:
Հիանալի է, որ այդպիսի մեծ ակումբներ հետևում են ինձ, բայց նշանակություն չունի: Ես արդեն ասացի, որ ես մնում եմ «Այաքսում», դա 100% է: